.....

.....

Փնտրող համակարգեր

Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում ուսումնասիրել որոշակի թեմային վերաբերող փաստաթղթեր, սակայն հայտնի չէ դրանց հասցեն Ինտերնետում, օգտվողները դիմում են, այսպես կոչված, «փնտրող մեքենաների» օգնությանը: «Փնտրող մեքենաները» հատուկ Web-կայքեր են, որոնք նախատեսված են Ինտերնետում ինֆորմացիա փնտրելու համար: Այդպիսի համակարգերի անհրաժեշտությունն առաջացավ Ինտերնետի զարգացման և ընդլայնման ընթացքում, երբ ինֆորմացիայի փնտրումը դարձավ լուրջ հիմնախնդիր: 1995 թ-ին մի քանի ամերիկացի ուսանողներ միավորեցին իրենց օգտակար ինտերնետ-հղումների հավաքածուները տվյալների մեկ բազայում, ընդ որում, բացի web-հասցեներից այն պարունակում էր դրանց թեմատիկայի նկարագրությունը և բառ-բանալիների ընտրանքները: Բառ-բանալիների օգնությամբ միարժեքորեն նկարագրվում էր յուրաքանչյուր էջի բովանդակությունը (օրինակ` երաժշտական կայքի համար այդպիսիք կարող են լինել` «երաժշտություն», «աուդիո», «երաժիշտ» և այլն):

Read More