Անտվերպենի անկումից հետո համաշխարհային ֆոնդային բորսայի դերը փոխանցվեց Ամստերդամին։ Ամստերդամի ֆոնդային բորսան այսօր համարվում է աշխարհի ամենահին գործող ֆոնդային բորսաներից մեկը։ Այն հիմնադրվել է 1602 թվականին, երբ մի քանի առևտրական միջնորդներ համատեղ ներդրումներ կատարելով ձեռք բերեցին փոքրիկ շինություն։ 16-րդ դարի վերջում Նիդեռլանդների հյուսիսային շրջանները անկախացան Իսպանիայից, ինչի հետևանքով Հոլանդիայի ուժն ու ազդեցությունն զգալիորեն մեծացան։ Միևնույն ժամանակ, Հնդկաստանում պորտուգալացիները մեկը մյուսի հետևից կորցնում էին իրենց առևտրային կետերը։ 17-րդ դարի կեսերին ամբողջ Հնդկական օվկիանոսի ավազանը գտնվում էր նոր առևտրային մենաշնորհատիրոջ՝ Հոլանդիայի ազդեցության ներքո։ Ամստերդամը դարձավ գաղութային ապրանքների (պղպեղ, մեխակ, ծխախոտ, սուրճ) համաշխարհային առևտրի կենտրոն։ Բացի այդ, այն հանդես էր գալիս որպես միջնորդ