.....

.....

Անգլիական Օստ-Ինդյան ընկերությունը

Անգլիական Օստ-Ինդյան ընկերությունը Մոտավորապես նույն ժամանակ, երբ Հոլանդիայում ձևավորվում էր Օստ-Ինդյան ընկերությունը, 1599 թվականին Լոնդոնում տեղի ունեցավ վաճառականների ժողով, որոնք պատրաստ էին համատեղ ներդրումների միջոցով ֆինանսավորել արշավանք դեպի Օստ-Ինդիա։ Ընկերության բաժնետեր դարձավ 101 մարդ, որոնց ներդրումներն տարբեր էին՝ 100-ից մինչև 3,000 ֆունտի չափով։ Ընդհանուր առմամբ հավաքվեց 30,133 ֆունտ 6 շիլլինգ և 8 պենս։ Մոտ մեկ տարի անց թագուհի Եղիսաբեթ I-ը ստորագրեց հրամանագիր (Հարտիա), որով ստեղծվեց Օստ-Ինդյան ընկերությունը՝ շնորհելով նրան բացառիկ իրավունք առևտուր իրականացնելու Աֆրիկայի Հույսի հրվանդանից արևելք գտնվող տարածքներում, ինչպես նաև հողեր ձեռք բերելու և կառավարելու՝ անգլիական օրենքներին համապատասխան։ Մնացած անգլիական առևտրային ընկերությունները կարող էին արևելքում առևտուր անել միայն Օստ-Ինդյան

Read More