👀
Իսկ կա՞ արդյոք հիմք՝ մտածելու, որ Ադրբեջանը նման մտադրություններ ունի։ Նման հիմքեր կան, եւ այդ հիմքերից ամենակարեւորը հենց «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ունի ոտնձգություն։
Ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանում է Արեւմտյան Ադրբեջան, այլեւ համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձեւակերպումներ են դրված, որը նշանակում է, որ այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը առնվազն 60 տոկոսով։ Ես արդեն ասել եմ՝ Արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Արեւմտյան շրջաններն են
Նիկոլ Փաշինյան