Site icon Ggimal

Փնտրող համակարգեր

proxy

Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է լինում ուսումնասիրել որոշակի թեմային վերաբերող փաստաթղթեր, սակայն հայտնի չէ դրանց հասցեն Ինտերնետում, օգտվողները դիմում են, այսպես
կոչված, «փնտրող մեքենաների» օգնությանը: «Փնտրող մեքենաները» հատուկ Web-կայքեր են, որոնք նախատեսված են Ինտերնետում ինֆորմացիա փնտրելու համար:
Այդպիսի համակարգերի անհրաժեշտությունն առաջացավ Ինտերնետի զարգացման և ընդլայնման ընթացքում, երբ ինֆորմացիայի փնտրումը դարձավ լուրջ հիմնախնդիր: 1995 թ-ին մի քանի ամերիկացի ուսանողներ միավորեցին իրենց օգտակար ինտերնետ-հղումների հավաքածուները տվյալների մեկ բազայում,
ընդ որում, բացի web-հասցեներից այն պարունակում էր դրանց
թեմատիկայի նկարագրությունը և բառ-բանալիների ընտրանքները: Բառ-բանալիների օգնությամբ միարժեքորեն նկարագրվում էր յուրաքանչյուր էջի բովանդակությունը (օրինակ` երաժշտական
կայքի համար այդպիսիք կարող են լինել` «երաժշտություն», «աուդիո», «երաժիշտ» և այլն):
Դրանից հետո նրանք գրեցին հատուկ ծրագիր, որը իրականացնում էր հասցեի փնտրումը ըստ գրանցված բառի և վերադարձնում պատասխանը բոլոր գտնված հղումների ցուցակը պարունակող web-էջի տեսքով: Բացի այդ, մշակվեց նաև ծրագիր, որը անընդհատ դիտարկում էր Ինտերնետը, գտնում նոր web-էջեր և գրանցում դրանք բազայում: Այդպիսի ծրագրերն այժմ անվանում են «փնտրող ռոբոտներ» կամ կատակով՝ «սարդեր»: Այդպես առաջացավ առաջին «փնտրող մեքենան», որը գոյություն ունի մինչև այժմ և կոչվում է «Yahoo!» (http://www.yahoo.com):
Այժմ գոյություն ունեն բազմաթիվ այդպիսի համակարգեր, որոնցից կարելի է նշել AltaVista, InfoSeek, Lycos, Google, Yandex, Rambler և այլն:

Exit mobile version