🎻Գյումրու Կարա Մուրզայի անվան երաժշտական քոլեջի սան, 17-ամյա ջութակահար Ռուբեն Մատինյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հայտարարած երիտասարդ երաժիշտ –կատարողների III միջազգային «Ստեղծագործության տարածք» մրցույթին՝ լարային գործիքներ անվանակարգում։
Նա Հայաստանից միակ մասնակիցն է, ով հաղթահարելով մրցույթի բոլոր փուլերն, հասել է եզրափակիչ փուլ։
Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Մատինյանը պատմեց իր զգացողությունների մասին ու խոսեց այն դժվարություններից, որոնք ստիպված է հաղթահարել Մոսկվա հանելու համար։