.....

.....

✍️ Օգնությունը կշարունակվի, բայց… ԱՄՆ նախագահի լիազորությունների շրջանակն, իհարկե, մեծ է, բայց դրանք սահմանափակվում են դատարանների եւ Կոնգրեսի կողմից: Բացի դա, այդ որոշումները մշակվում են գերատեսչություններում (օրինակ, նույն…

✍️
Օգնությունը կշարունակվի, բայց…
ԱՄՆ նախագահի լիազորությունների շրջանակն, իհարկե, մեծ է, բայց դրանք սահմանափակվում են դատարանների եւ Կոնգրեսի կողմից: Բացի դա, այդ որոշումները մշակվում են գերատեսչություններում (օրինակ, նույն Պետքարտուղարությունում), որտեղ բյուրոկրատիան չի փոխվում՝ կախված նրանից, թե ով է նախագահը: Իսկ գերատեսչությունների մասնագետները խորհրդակցում են ուղեղային կենտրոնների հետ, որոնք, ի տարբերություն մեր հարյուրավոր «քաղաքագետների», ամբողջությամբ մխրճված չեն քարոզչական գործունեության մեջ:
Այդ ամենից ելնելով’ թույլ տվեք լավատեսական կանխատեսում անել, որ ԱՄՆ օգնությունը Հայաստանին երեք ամսից (կամ գուցե ավելի շուտ, եթե հաշվի առնենք ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը) կշարունակվի:
Արամ Աբրահամյանի խմբագրականը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *