‼️
ՀՀ Սյունիքի մարզի տարածքի որևէ հատված Ադրբեջանին չի պատկանել ոչ Խորհրդային Ռուսաստանի, ոչ էլ Խորհրդային Միության ժամանակ, իսկ Ռուսական կայսրության ժամանակ Ադրբեջան հասկացություն ընդհանրապես չի եղել: Այս մասին բարձրաձայնում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն անդրադառնալով օրերս «Ազատություն ռադիոկոյան»-ի պատրաստած` «Մեղրիի շուրջ. ով, երբ և ինչ է բանակցել, ըստ Պետդեպի փաստաթղթերի» վերտառությամբ տեսանյութին:
Նշենք, որ տեսանյութի գրեթե վերջում մեջբերվում է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի խոսքերը, ըստ որի` նա 1997թ. Միացյալ նահանգներում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին ասել էր, թե Նախիջևանի և Ադրբեջանի արևմտյան շրջանների միջև ընկած Սյունիքով անցնող 46 կմ հատվածը վաղնջական ժամանակներից պատկանել է Ադրբեջանին
Ավելին