Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ դեմոկրատիան չարիք է Հայաստանի նման երկրի համար։ «Պիտի լինի ոչ թե դեմոկրատական իշխանություն, այլ մերիտոկրատական իշխանություն, ոչ թե մի խաժամուժ պիտի գա, ձայների մեծամասնությամբ կազմի կառավարություն, այլ կառավարությունը պիտի լինի՝ ըստ արժանիքի։ Եվ այս կուսակցականացումը պիտի վերացվի այս երկրից,այսինքն կուսակցություններ կարող են մնալ,