«Ազատություն». Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Հանդիպման ընթացքում նշվել է, որ «ապատեղեկատվական նյութերի հրապարակումը և Ադրբեջանի դեմ ուղղված ռեպորտաժների հեռարձակումը ռուսական մամուլում», ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից տարակուսանք է առաջացնում: Ընդգծվել է, որ նման գործողությունները հակասում են երկու երկրների միջև դաշնակցային փոխգործակցության մասին